Անջելինա Ջոլին ցուցադրել է իր նոր դաջվածքը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Անջելինա Ջոլին այս պահին Կամբոջայում է, որտեղ սեփական արտադրության հերթական ֆիլմն է նկարահանում, ինչպես նաեւ այցելում է Կամբոջայի Ֆիլմերի փառատոն: 40-ամյա դերասանուհին «հայտնվել» է պապարացիների ֆոտոխցիկների օբյեկտիվում եւ ցուցադրել իր նոր դաջվածքը՝ ձախ ձեռքին:

Դաջվածքն արված է Կարմիր կմերների զոհերի հիշատակին:

Դաջվածքն sak yant ոճի է. նման դաջվածքներ կրողները համոզված են, որ դրանք իրենց մագնիսական ուժ են բերում, հաջողություն եւ պաշտպանություն չար ոգիներից:

Ջոլիի մարմնին շատ դաջվածքներ կան, որոնցից մեկն ասում է. «Թող թշնամիներդ փախչեն քեզնից, եթե հարստանաս, թող քո հարստությունը քեզ հետ լինի»:


- See more at: http://style.news.am/arm/news/27228/anjelina-jolin-cucadrel-e-ir-nor-dajvatsqy.html#sthash.LV1SnyqG.dpuf