Հրաշագործ խորհուրդներ, որոնք սիրահարների կյանքը կդարձնեն առավել հետաքրքիր և հաճելի (լուսանկարներ)
LifestyleՄի քանի խորհուրդ, որոնք սիրահարների կյանքը կդարձնեն առավել հետաքրքիր և հաճելի.
1. Չարաճճի SMS-ներ գրեք: մի քանի տարվա համատեղ կյանքի ընթացքում, թվում է, թե sms-ը շատ գործնական նշանակություն ունի /օրինակ, sms-ի միջոցով կինը հիշեցնում է ամուսնուն հաց գնել, երեխաներին վերցնել դպրոցից/, սակայն զվարճալի sms-ը դրական ազդեցություն ունի զույգի տրամադրության վրա:

2. Միմյանց հետ խոսել «կոդավորված» լեզվով: Միայն երկուսով գիտեք, թե ինչի մասին եք դուք խոսում: Սկզբում դա զվարճալի կլինի, բայց ավելի կմերձեցնի սիրահարներին:

3. Հանգստյան օրերին ընկերներով մեկնեք քաղաքից դուրս: Դուք միշտ միասին կլինեք, որը ընկերների մոտ կստեղծի սիամական երկվորյակների տպավորություն:

4. Ձեր համար կերպարներ հորինեք: Ժամադրվեք և հանդիպման ընթացքում ձեզ պահեք ինչպես անծանոթներ, ովքեր առաջին անգամ են հանդիպում և սիրահարվում:

5. Հյուրանոցում համար վերցրեք և մի օր ձեզ զգացեք ինչպես սիրեկանները:

6. Իրար սատարեք հայացքներով: Դա փոխադարձ վստահություն և հաստատակամություն է ներշնչում:

7. Երեխաներին թողեք տատիկ-պապիկի մոտ և մի օր վայելեք միայն երկուսով լինելու բերկրանքը:

8. Ինքներդ ձեզ ներքնազգեստ նվիրեք և անակնկալ մատուցեք ամուսնուն:

9. Արտասանեք բառեր նրա սիրած ամսագրից: դա չափազանց հաճելի կլինի նրա համար:

10. Նրա համար բեմադրեք սիրելի ֆիլմից սեքսուալ դրվագներ:
