Ավտովթարից 8 օր անց 43-ամյա վարորդը, գիտակցության չգալով, մահացել է
ՀասարակությունԴեկտեմբերի 3-ին ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում էր ստացվել «Մազդա Ալթենզա» եւ 43-ամյա Համլետ Գաբրիելյանի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենաների բախվելու մասին, ինչի հետեւանքով Հ. Գաբրիելյանը, ուղեւորուհին եւ «Մազդա Ալթենզա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 17.25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Համլետ Գաբրիելյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: