Հղի տղամարդը ծննդաբերել է սեփական եղբորը
LifestyleՀնդկաստանի բնակիչ Սանջու Բխագատը իր տարօրինակ տեսքով հիշեցնում էր հղիության վերջին շրջանում գտնվող մեկին,- գրում է Orer.am-ը:
Սակայն նրա տղամարդ լինելու հանգամանքը բացառում էր այդ ենթադրությունը: Օրերից մի օր Սանջուն իրեն շատ վատ է զգացել, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց և անմիջապես ենթարկել վիրահատության:
Բժիշկները զարմանքից ապշել են, երբ պարզվել է, որ հնդիկի տարօրինակ գիրության պատճառը՝ նրա փորի մեջ զարգացած երկվորյակ եղբայրն է: Սանջուին վիրահատող բժիշկը նշում է, որ չհավատաց աչքերին, երբ տղամարդու փորը բացելուն պես, որովայնից պտղաջուր հոսեց, իսկ հետո երևացին մարդու գլուխ և մազածածկ վերջույթներ:
Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ տղամարդը ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ, որի անունն է «պտուղ՝ պտղի մեջ». մոր արգանդում երկվորյակների կազմավորման սկզբնական շրջանում պտղաբեր ձվարաններից մեկը ներթափանցում է մյուսի մեջ եւ դառնալով «պարազիտ», շարունակում է զարգանալ:
Դրա արդյունքում՝ մայրը ծննդաբերում է մեկին, իսկ երկրորդ պտուղը շարունակում է իր գոյությունը երկվորյակ-եղբոր մեջ: Սանջուն իր եղբորն իր մեջ կրել է շուրջ 36 տարի:
Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը