Կոմիտասի պողոտայում հրդեհի հետևանքով բնակարան է այրվել, բնակիչը` ծխահարվել
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 13-ին` ժամը 08.36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի հետևանքով շենքի 5-րդ հարկի բնակիչներից մեկը ծխահարվել է. վերջինիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.54-ին, մարվել՝ 09.06-ին: Ամբողջությամբ այրվել է Վ. Վ.-ին պատկանող բնակարանը՝ գույքով (40 քմ):