Բիլ Գեյթսի ընթերցարանը. միլիարդատերը անվանել է իր սիրած թոփ 6 գրքերը
Lifestyle1in.am- ը գրում է.
Հաջողակ գործարար, միլիարդատեր և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը իր բուռն աշխատանքային գործունեությանը զուգահեռ հասցնում է նաև կարդալ: 2015թ. իր կարդացած գրքերից նա առանձնացրել է իրեն առավել դուր եկած ստեղծագործությունները՝ գրում է WoMo.com.ua-ը:
1. «Իրերի պարզաբանողը», Ռենդել Մանրո
Գեյթսի կարծիքով՝ գրքի ֆորմատը հրաշալի է. «Եթե դու չես կարող իրերը բացատրել պարզ բառերով, ուրեմն ինքդ լավ չես հասկանում դրանք»:
2. «Ճանապարհ դեպի բնավորություն», Դևիդ Բրուքս
Լրագրող Դևիդ Բրուքսը ներկայացնում է 8 մարդկանց կենսագրություններ, որոնք կարողացել են հաղթահարել իրենց բնավորության թույլ գծերը:
3. «Ճկուն գիտակցություն», Քերոլ Դուեք
Գեյթսի կարծիքով՝ այս գիրքը կօգնի, որպեսզի կյանքին նայեք այլ տեսանկյունից:
4. «Լինել Նիքսոն», Էվան Թոմաս
Գեյթսը այս գիրքը համարում է Ամերիկայի նախագահ Ռիչարդ Նիքսոնի մասին կենսագրական գրքերից լավագույնը:
5. «Ոչնչացում», Նենսի Լեյս Սթեփան
Գիրքը համաճարակաբան Ֆրեդ Սոփերի աշխատանքների մասին է:
6. «Նյութեր. զույգ բաց աչքերով», Ջուլիան Օլվուդ, Ջոնաթան Քալլեն
Քեմբրիջի համալսարանի գիտնականների հեղինակած այս գիրքը պատմում է, թե ինչպես է պետք ապրել՝ առանց վնասելու շրջակա միջավայրը: