Արտաշատ քաղաքի տներից մեկում կենցաղային իրեր են այրվել
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի13-ին` ժամը 10.56-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի վերջնամասում ծուխ է նկատվում: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնեÕ ¬ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի 23 փողոցի տներից մեկի շքամուտքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.06-ին, մարվել` 11.20-ին: Մ. Մ.-ին պատկանող տան շքամուտքում (30 քմ) ամբողջությամբ այրվել են կենցաղային իրեր (2-ական բազմոց և բազկաթոռ), մասամբ՝ գորգ (2 քմ), երաժշտական կենտրոն և միկրոալիքային վառարան: