Ջոլին և Փիթը Թուրքիայի արևմտյան ափին ձեռք են բերել շքեղ առանձնատուն
Lifestyle1in.am-ը գրում է.
Ամենահարուստ և հայտնի հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վերջերս Թուրքիայի արևմտյան ափին ձեռք են բերել շքեղ առանձնատուն՝ հայտնում է gogetnews.info-ն:
Անցյալ ամառ զույգը երեխաների հետ մի քանի օր անցկացրել է Ուրլա քաղաքից ոչ հեռու գտնվող թուրքական վայրում: Որոշ ժամանակ անց մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ հոլիվուդյան զույգը Ուրլայից ոչ հեռու շքեղ առանձնատուն է գնել:
Նրանք 2,7 միլիոն դոլարով գնել են չորսհարկանի առանձնատուն՝ հսկայական լողավազանով, ընդարձակ մարզադահլիճով և հարուստ կահավորմամբ: