Տարվա որ եղանակին է պետք նիհարել
Lifestyle1in.am-ը գրում է.
Ժնևի համալսարանի գիտնականները պարզել են, որ ձմռանը ավելի հեշտ է նիհարելը: Ինչքան երկար է մարդը տարվա այդ եղանակին մնում դրսում, այնքան արագ է նա ավելորդ կիլոգրամներ է կորցնում՝ գրում է meddaily.ru-ն:
Մասնագետները փորձեր են կատարել կրծողների վրա: Նրանք նկատել են, որ Ցելսիուսի 6-10 աստիճանում փորձարկվող կենդանիները ավելի շատ կալորիաներ են այրում, քան ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում:
Գիտնականները պնդում են, որ ցրտից մեռնում են ճարպակալման հետ կապված որոշ մոլեկուլային բաղադրիչներ և մանրէներ: Ցածր ջերմաստիճանի դեպքում աղիներում հատուկ հորմոններ են արտադրվում, որոնք ներգործում են ուղեղի ակտիվության վրա: Այդ պայմաններում կենտրոնական նյարդային համակարգը սկսում է ավելի մանրամասն վերահսկել ճարպերի այրման գործընթացը: