Չինաստանում բռնել են հսկայական սալամանդր՝ ավելի քան 50 կգ քաշով
Lifestyle1in.am- գրում է.
Չինաստանում հայտնաբերված հսկայական սալամանդրի երկարությունը 1,4 մ է, իսկ քաշը անցնում է 50 կգ-ից, հայտնում է vesti.ru-ն: Կենդանաբան-գիտնականների կարծիքով՝ նա մոտ 200 տարեկան է:
Սալամանդրին պատահմամբ բռնել է Չունցին քաղաքից մի ձկնորս կարստային քարանձավներից մեկում: Երկկենցաղի այդ տեսակը համարվում է մեր օրերում պահպանված ամենախոշորը և հնագույնը: Այն գոյություն ունի մոտ 180 միլիոն տարի: Եվ չնայած Չինաստանում սալամանդրը համարվում է թանկարժեք դելիկատես, ինչպես նաև չինական դեղամիջոցների բաղադրիչների աղբյուր, սակայն կենդանուն հանձնել են Չունցինի գիտահետազոտական կենտրոնին:


