ԱՄՆ-ի օդանավակայանում հարավկորեական փոփ խմբի անդամներին համարել են մարմնավաճառներ
Lifestyle1in.am-ը գրում է.
Հարավկորեական Oh My Girl փոփ խմբի անդամներին Լոս Անջելեսի օդանավակայանում ձերբակալել են՝ սեքս ծառայություններ մատուցելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ձայնագրման ընկերությունում հայտնել են, որ 8 աղջիկներ Լոս Անջելես են մեկնել իրենց ալբոմի շապիկի ֆոտոսեսիայի համար, սակայն 15 ժամ մաքսայինում են անցկացրել:
Ինչպես սպասվում է, խմբի 16-21 տարեկան իգական սեռի անդամներն այժմ կվերադառնան Սեուլ: Ձերբակալման ևս մեկ պատճառ կարող է լինել մուտքի այցագրերի սխալ տեսակը: