Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 15 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 29 պատահարի հետևանքով 4 մարդ է զոհվել, 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետ ությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 24-ը։ Բացահայտվել է գողության 7, խարդախության 15, խուլիգանության 4, յուրացման կամ վատնման 2, կաշառակերության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և կողոպուտի 1 դեպք։