Ինչպես զարդարել ամանորյա տոնածառը և ի՞նչ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ
LifestyleՄասնագետները տեղեկացնում են, որ տոնածառը չի կարելի տեղադրել անցումների վրա, միջանցքներում և դռան առջև: Պետք չէ նաև օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, տարատեսակ հրդեհապայթյունավտանգ հրավառություններ, ճայթռուկներ: Վտանգավոր է տարածքը լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ:
Չի թույլատրվում նաև օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ և զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ, ինչպես նաև ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից և պարունակում են հրդեհապայթյունավտանգ գազեր: Չի կարելի տոնածառը զարդարել հրապաշտպան բաղադրություններով չտոգորված ցելուլոիդե խաղալիքներով, թանզիֆով կամ բամբակով, իսկ միջոցառումների անցկացման տեղերը մթնեցնելու համար պատուհանները չի կարելի փակել ծածկոցափեղկերով, փոքրացնել կարգերի միջև եղած հեռավորությունները, ինչպես նաև անցումներում լրացուցիչ բազկաթոռներ տեղադրել, միջոցառումների ժամանակ դահլիճում լույսը մարել:
Վտանգավոր է նաև ելքի նախամուտքերում և տարհանման ուղիներում պահել գույք և այլ նյութեր, խցանելով տարհանման ելքերը: Տարհանման ճանապարհներին պետք չէ մարդկանց ազատ տարհանմանը խոչընդոտող որևէ հանգամանք ստեղծել: Հիշե՛ք, որ հատկապես վտանգավոր են արծաթափայլ, ոսկեգույն զանազան «անձրևները», նույնիսկ՝ գործարանային արտադրության, որոնք պատրաստված են ալյումինե նրբաթիթեղից, քանի որ դրանք կարող են միակցել էլեկտրական զարդաշարանները, եթե լամպի կոթառը դուրս է ընկել բնիկից:
Ա.Գ.