Հայաստանի ռուսական ռազմակայանի դիպուկահարները «Ռատնիկ» հանդերձանքի լրակազմեր են ստացել
ՀասարակությունՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում «Ռատնիկ» ժամանակակից հանդերձանքի լրակազմեր են ստացել դիպուկահարների համար:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամուլի ծառայությունից, «Ռատնիկ» հանդերձանքի մաս են կազմում ձմեռային եւ ամառային երկկողմանի քաղարկման լրակազմերը, որոնք թույլ են տալիս տարբեր առաջադրանքներ կատարել բարձրլեռնային պայմաններում ըստ Ցելսիուսի մինուս 25-ից մինչեւ պլյուս 45 ջերմաստիճանային ռեժիմներում:
Հանդերձանքը ներառում Է զինծառայողների պաշտպանության եւ կենսապահովման շուրջ 40 տարրեր, այդ թվում՝ զրահասաղավարտներ եւ զրահաբաճկոններ, անջրաթափանց կոմբինիզոններ, լսողության, տեսողության, արմունկների եւ ծնկների հոդերի պաշտպանության համակարգեր, ջերմության ինքնավար աղբյուր, ռազմարշավային թիկնապայուսակ, շնչառության օրգանների պաշտպանության եւ առաջին բուժօգնության միջոցներ:
2016 թվականին պլանավորվում Է Անդրկովկասում ՀՌՕ-ի զորամիավորմանը «Ռատնիկ» հանդերձանքի լրակազմեր մատակարարել մոտոհրաձգային եւ հատուկ ստորաբաժանումների զինծառայողների համար: