Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում


Քննչական կոմիտեի վարույթում է հանրաքվեի ընթացքի խախտումների 10 քրեական գործ

Հասարակություն

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում դեկտեմբերի 13-ի դրությամբ քննվում է 10 քրեական գործ, որոնք վերաբերում են մ եկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն կատարված քվեարկության ահազանգերին։ Եվս երկու քրեական գործ՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով, ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը փոխանցել է նշված գրծերի մասին ամփոփագիրը:

1. Դեկտեմբերի 6-ին, ժամը 13-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի ժամանակ նույն գյուղի թիվ 39/39 ընտրատեղամասում փորձել է քվեարկել իր եղբոր փոխարեն։

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը 2015թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ի սահմաններում, նույն գյուղում գտնվող թիվ 39/39 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին։ Որոշ ժամանակ անց՝  ժամը 12:30-ի սահմաններում, նա կրկին այցելել է նույն ընտրատեղամաս՝ եղբոր փոխարեն քվեարկելու պատրվակով և քվեարկել։

Ուրիշի փոխարեն քվեարկելու հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Վ.Ստեփանյանի նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 16:10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ս.Սողոմոնյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:50-ին, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով այցելել է Վանաձոր քաղաքի  Նիզամի 49 հասցեում գտնվող թիվ 30/21 ընտրատեղամաս՝ ընտրություն կատարելու, սակայն պարզել է, որ ինքնությունը չպարզված անձը քվեարկել է իր ծնողների և եղբոր փոխարեն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Կատարվում է քննություն։

3. 2015թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 16:30-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեյաի Վանաձորի գրասենյակի կողմից «hcav.am» ինտերնետային կայք էջում տեղադրվել է ահազանգ այն մասին, որ նույն գրասենյակի դիտորդների կողմից Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 29/25 ընտրատեղամասում հայտնաբերվել է մեկից ավելի քվեարկության դեպք։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Լիանա Դավթյանից գրավոր հաղորդում է ստացվել, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում նշված տեղամաս է մտել ինքնությունը չպարզված մի անձ և փորձել ձեռքում եղած թղթերը գցել քվեատուփի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել. նկատել է հանձնաժողովի անդամ Լիանա Դավթյանը:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Կատարվում է նախաքննություն:

4. Դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ինտերնետային կայքում հրապարակվել են լուսանկարներ և ահազանգ առ այն, որ թիվ 11/03 ընտրատեղամասում  «Լուսանկարում պատկերված ընտրողը երկու անգամ տարբեր հագուստներով քվեարկել է»:

Նշված առերևույթ խախտման դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը), որով նախաքննությունն իրականացվում է Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։

5. «Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի կայքում  դեկտեմբերի 6-ին հրապարակվել էր ահազանգ, որ Երևան քաղաքի թիվ 10/15 ընտրատարածքում ընտրողն ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ իր եղբոր և նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է, սակայն հանձնաժողովը հրաժարվել է արձանագրել խախտումը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են թիվ 10/15 ընտրատեղամասի ընտրացուցակներում ընդգրված այն ընտրողների տվյալները, որոնց փոխարեն, ըստ ահազանգի հեղինակի, մեկ ուրիշը քվեարկել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։ Պարզվել է, որ Լուսիկ և Ռուբեն Հարությունյանների անվան դիմաց ստորագրած, քվեարկությանը մասնակցած անձանց գրանցել է հանձնաժողովի անդամ Գոռ Թումանյանը: Նախաքննությունը շարունակվում է։

6. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին «newsbook.am» լրատվական կայքում հրապարակվել է  «Ընտրախախտում 10/14 ընտրատեղամասում. տարեց կնոջ անվան դիմաց նախապես ստորագրված է եղել» վերտառությամբ հրապարակումը։

Ահազանգի հիման վրա կատարված քննությամբ պարզվել է, որ թիվ 10/14 ընտրական տեղամասի ընտրող  Ժենյա Ղասաբօղլյանը, այցելելով ընտրատեղամաս, պարզել է, որ իր անվան դիմաց ընտրացուցակում առկա է այլ անձի ստորագրություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։ Կատարվում է քննություն։

7. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին գրություն է ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը ՀՀ գլխավոր դատախազություն ահազանգել է թիվ 10/20 ընտրատեղամասում մի ընտանիքի փոխարեն կատարված քվեարկության մասին։

Քննչական բաժնում  նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ահազանգում մատնանշված անձանց ինքնությունը՝ Երևան քաղաքի թիվ 10/20 ընտրատեղամասի ընտրողներ Լուսինե Վաչագանի Ասլանյան, Մարիամ Գրիգորի Դեմիրճյան և Անահիտ Սերոժի Հարությունյան, որոնց անվան դիմաց ընտրացուցակներում առկա են եղել ստորագրություններ և, ըստ ահազանգի, նրանց փոխարեն քվեարկել են  այլ անձինք։

Դեպքի առթիվ հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։ Կատարվում է քննություն։

8. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնակատարի կողմից հարուցված քրեական գործը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

2015 թվականի դեկտեմբերի 6-ին «armlur.am» տեղեկատվական հարթակում տեղադրվել է ««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը քվեարկել է ուրիշի փոխարեն. լրագրողական  հետաքննություն» վերտառությամբ հրապարակում և տեսանյութ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերում, դատախազի գնահատմամբ, առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ։

Դատախազի կողմից քրեական գործ հարուցելու որոշման համաձայն՝ նշված դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ լրագրողը քվեարկել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների թիվ 9/12 տեղամասում։

Նախապատրաստված նյութերում և հիշյալ տեսանյութում «առերևույթ առկա են կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ  այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու հանցակազմի հատկանիշներ», և դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-153-րդ հոդվածի հատկանիշներով։

Քրեական գործն ստացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։

9. 2015թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 08։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել թիվ 26/29 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանից, որ  Քասախ գյուղում տեղակայված թիվ 26/29 ընտրատեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կոտրել են քվեատուփը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տեղամասային հանձնաժողովի անդամը, ենթադրելով, որ հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների կողմից կատարվում է ընտրախախտում, վրդովվել է դրանից, քվեատուփը հարվածել է գետնին և կոտրել այն, ինչի հետևանքով շուրջ 30 րոպե խոչընդոտվել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը։

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

10. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

2015 թ. դեկտեմբերի 6-ին թիվ 9/15  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 9/16   տեղամասի դիտորդ Վարդգես Գասպարին թիվ 9/15 տեղամասում պարբերաբար ամղկել է, հայհոյել և իր վարքագծով խոչընդոտել տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքը, մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը։

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի առաջին մասով։ Քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

11. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին «hetq.am» տեղեկատվական հարթակում հրապարակվել է տեղեկույթ առ այն, որ քաղաքացի Հասմիկ Ռաֆայելյանն իր ընտանիքի անդամների՝ մայրիկի և քույրիկի հետ  գնացել է թիվ 8/08 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են. նշված են եղել այլ անձանց անձնագրային տվյալներ ու ստորագրություններ:

Ըստ ահազանգի՝ հանձնաժողովի անդամների կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել՝ ապահովելու իրենց սահմանադրական իրավունքի իրացումն ու  մասնակցությունը հանրաքվեին, թեև բարձրաձայնել են արձանագրված խախտման մասին՝ պահանջելով կազմել արձանգրություն։ Նկատի ունենալով, որ սույն նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ  հոդվածի հատկանիշներով։

12. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի նույն բնակարանում հաշվառված անձինք զրկվել են հանրաքվեին մասնակցելու իրավունքից, քանի որ նրանց փոխարեն մեկ ուրիշն արդեն քվեարկած է եղել։

Ահազանգի հիման վրա՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  նյութերի նախատապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն բնակարանում հաշվառված Մ.Փափազյանը, Հ.Դեմիրճյանը և Թ.Բարսեղյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 18։30-ի սահմաններում, գնացել են թիվ 2/32 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց անվան դիմաց արդեն առկա են ստորագրություններ։ Նշված 3 ընտրողները հեռացել են ընտրատեղամասից՝ առանց մասնակցելու քվեարկությանը։

Դեպքի առթիվ  դեկտեմբերի 12-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադվի պարբերաբար։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը