2015 թվականին աշխարհում 128 լրագրող Է զոհվել. Press Emblem Campaign
Հասարակություն2015 թվականին աշխարհի 31 երկրներում զոհվել Է 128 լրագրող:
Այս տվյալները ներկայացվել են Press Emblem Campaign կազմակերպության՝ դեկտեմբերի 14-ին Ժնեւում հրապարակված զեկույցում:
Ամենաշատ զոհերը Սիրիայում են՝ 11 լրագրող: Նրան հաջորդում են Իրաքը եւ Մեքսիկան՝ 10-ական զոհ, Ֆրանսիան, Լիբիան եւ Ֆիլիպինները (8-ական), Բրազիլիայում, Հնդկաստանում, Հարավային Սուդանում եւ Եմենում զոհվել Է 7-ական լրագրող, Պակիստանում եւ Սոմալիում՝ 6-ական, Հոնդուրասում՝ 5: Ուկրաինայում, ինչպես եւ Կոլումբիայում, սպանվել Է չորս լրագրող: 16-րդ տեղում Գվատեմալան Է (3): 17-րդ եւ 18-րդ տեղերը կիսում են Աֆղանստանը եւ ԱՄՆ-ը (2-ական):
Հետազոտության մեջ ընդգծվում Է, որ մամուլի աշխատանքի համար ամենավտանգավոր տարածաշրջան Է մնում Մերձավոր Արեւելքը, որտեղ 2015 թվականին զոհվել Է 38 լրագրող: Նրան հաջորդում են Լատինական Ամերիկան (31), Աֆրիկան (18) եւ Եվրոպան (13):
2006 թվականից ի վեր, երբ Press Emblem Campaign-ն սկսել Է վարել իր վիճակագրությունը, աշխարհում սպանվել Է մամուլի 1177 աշխատակից, այսինքն՝ միջին հաշվով տարեկան 118 մարդ: Դրա հետ մեկտեղ անցած չորս տարվա ընթացքում միջին ցուցանիշներն աճել են տարեկան մինչեւ 134 մարդ, նշվում Է զեկույցում: «Վերջին հինգ տարվա ընթացքում միայն Սիրիայում սպանվել Է 86 լրագրող,-ասված Է հետազոտության մեջ:- Սիրիային հաջորդում Է Պակիստանը՝ 55 սպանված, այնուհետեւ՝ Իրաքը եւ Մեքսիկան, որտեղ զոհվել Է 46-ական լրագրող»:
Press Emblem Campaign-ը, որն ստեղծվել Է 2004 թվականին, ՄԱԿ-ին առընթեր խորհրդատվական կարգավիճակ ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: