«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալի հանձնուքում հայտնաբերվել են դեղահաբեր
ՀասարակությունՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով` դատապարտյալ Կ. Մ.-ին տեսակցության եկած քաղաքացի Ն. Գ.-ի կողմից բերված հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են «B 8» դաջվածքով 8 դեղահաբ` ընդհանուրը 3,1 գրամ քաշով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: