Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 7 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 10 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 12-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 14-15-ն ընկած ժամանակահատվածում հանրապ ետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է խարդախության 7, գողության 2, խուլիգանության, յուրացման կամ վատնման, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: