Մայր Աթոռը լույս է ընծայել 2016թ. եկեղեցական օրացույցները
ՀասարակությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2016թ. եկեղեցական օրացույցները: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2016թ. պաշտոնական օրացույցը` կազմված Շիրակի թեմի առաջնորÕ ¤ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից, բովանդակում է եկեղեցական տարվա մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Օրացույցի վերջնամասում տեղեկություններ են զետեղված Հայ առաքելական եկեղեցու Նվիրապետական աթոռների ու թեմերի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության և պաշտոնեության մասին:
Լույս է տեսել նաև 2016թ. սեղանի օրացույցը: Ամենօրյա ժամատախտակներին զուգահեռ, այն բացատրություններ է տալիս բոլոր տոների և սրբոց հիշատակության օրերի վերաբերյալ:
