Կարգալույծ է հռչակվել Տեր Լևոն աբեղա Գուլյանը
ՀասարակությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Լևոն աբեղա Գուլյանը (Ուկրաինայի հայոց թեմ): Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Լևոնի ներկայացրած դիմումը:
Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Դավիթ Գուլյան ավազանի անունով: