Ապամոնտաժվում է Բաղրամյան պողոտայի թիվ 15 վթարային շենքը
ՀասարակությունՄասնագիտական եզրակացության հիման վրա մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանքի թիվ 15 շենքին տրվել էր 4-րդ կարգի վթարայնության կարգավիճակ, հետևաբար շենքը ենթակա էր քանդման: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շենքում բնակվող 6 ընտանիքների նրկայացուցիչների հետ կայացած հանդիպումների և քննարկումների արդյունքում բոլոր բնակիչներն արդեն վերաբնակեցվել են նորակառույց շենքերում: Ներկայում ընթանում են 4-րդ կարգի վթարայնության շենքի ապամոնտաժման աշխատանքները: