ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական սահմանին մշտադիտարկում կիրականացնի
ՀասարակությունԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ դեկտեմբերի 16-ին ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մշտադիտարկումը տեղի կունենա Ղազախի շրջանի ուղղությամբ:
Հայկական կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Սվեդբերգը և Սայմոն Թիլլերը: