Մասիսում տեղի է ունեցել զինծառայող Կարեն Գրիգորյանի հուղարկավորությունը
ՀասարակությունՄասիս քաղաքում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը: Ինչպես տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյբուքյան էջից, հուղարկավորությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, փոխնախարար Ար ա Նազարյանը և բարձրաստիճան զինվորականներ։
Նախարար Սեյրան Օհանյանը Կարեն Գրիգորյանի ծնողներին է հանձնել ԼՂՀ նախագահի շնորհած մեդալը և նշել է Կարենի անմահ հերոսության մասին։