Թբիլիսիում ամանորյա լուսավորությունը կմիացնեն դեկտեմբերի 15-ին
ՀասարակությունԹբիլիսիի կենտրոնական փողոցներում ամանորյա լուսավորությունը կմիացնեն դեկտեմբերի 15-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը: Ամանորյա լուսավորությունը կմիացվի տեղական ժամանակով ժամը 17:38-ին:
«Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ՝ այս տարի մայրաքաղաքի կենտրոնական փողոցները՝ Ռուսթավելիի պողոտան, Մելիքաշվիլի փողոցը, Ճավճավաձեի պողոտան եւ Կոստավա փողոցը, զարդարված են նոր դիզայնով եւ լուսավորությամբ: Իսկ ավելի վաղ եղած լուսավորությունը վերականգնվել Է ու տեղադրվել քաղաքի տարբեր շրջաններում»,- ասված Է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, 2016 թվականի Թբիլիսին կդիմավորի ամանորյա նոր տոնածառով, որը զարդարված Է կարմիր ու ոսկեգույն գնդերով, ժապավեններով ու լուսավորությամբ: 22 մետր բարձրությամբ տոնածառը տեղադրված Է Ռուսթավելիի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ: Այս տարի ամանորյա տոնածառի լույսերը հանիդիսավոր պայմաններում կվառվեն դեկտեմբերի 19-ին:
Թբիլիսիի քաղաքապետարանի ամանորյա լուսավորությունը կարժենա 748 հազար լարի կամ մոտավորապես 311 հազար դոլար, իսկ ամանորյա տոնածառը՝ 175 հազար 573 լարի (մոտավորապես 73,1 հազար դոլար), հաղորդել Է Sputnik-ը: