Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»


5 սպառնալիքներ առողջությանը, որոնք իրականում միֆ են (լուսանկարներ)

Վերջին տարիներին առողջության ու արտաքին տեսքի հետ կապված շատ խնդիրներ սկսեցին վերագրել սթրեսին։ Ժամանակից շո՞ւտ եք սկսել սպիտակել ու կորցնել մազերը՝ մեղավոր է սթրեսը։ Գիրանո՞ւմ ես՝ մեղավոր է սթրեսը։ Վա՞տ ես քնում՝ մեղավոր է սթրեսը։ Ավելի հաճա՞խ ես սկսել հիվանդանալ՝ մեղավոր է սթրեսը։ Եվ այսպես շարունակ։ Համարվում է, որ քրոնիկական սթրեսը նույնիսկ մահացու կարող է լինել, որովհետև այն բերում է սրտանոթային հիվանդությունների ու կաթվածի։
Սական ավստրալացի գիտնականների նոր ուսումնասիրությունները հեղափոխում են նախկինում եղած պատկերացումները սթրեսի ու առողջության վրա իբր բացասական ազդեցություն ունեցող այլ գործոնների մասին, որոնց հավատում է մարդկության մեծամասնությունը։
 
Միֆ առաջին. սթրեսը կարճացնում է կյանքը
Ավստրալական հեղինակավոր Նոր Հարավային Ուելսի համալսարանը հրապարակել է 10 տարի տևած հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել են ավելի քան միլիոն կանայք՝ ամենաերջանիկներից մինչև ամենադժբախտները։ Արդյունքում հնարավոր չի եղել գտել որևէ օրինաչափություն, որը կապացուցեր, որ սթրեսն ու դժբախտությունները որևէ կերպ ազդում են մահացության վրա։ Նույն կերպ հնարավոր չի եղել գտնել որևէ օրինաչափություն, որը կփաստեր, որ երջանկությունը երկարացնում է կյանքը։
Փոխարենը մի հետադարձ կապ հնարավոր է եղել պարզել. հիվանդությունը կարող է դժբախտացնել ձեզ, բայց դժբախտությունն ինքնին չի բերում հիվանդության։
 
Միֆ երկրորդ. ալկոհոլը սպանում է ուղեղի բջիջները
Սրան հատկապես հեշտ է հավատալ՝ հետևելով հարբած մարդկանց, ում մոտ հաճախ են լինում հիշողության կորուստներ, մտածելու ու սեփական գործողությունները կառավարելու անկարողություն և այլ տիպի նշաններ։ Այդ ամենը որևէ կերպ կապված չեն նեյրոնների մահվան հետ, այլ հետևանք են ուղեղից մարմնին տրվող էլեկտրական ազդանշանների խաթարման, սակայն դրանք լրիվ վերականգնում են իրենց ֆունկցիոնալությունը հարբածության անցնելուց հետո։
Սակայն ալկոհոլի չարաշահումն, այնուամենայնիվ, կարող է բերել անդառնալի վնասակար հետևանքների, քանի որ, որպես կանոն, ալկոհոլի չարաշահումը զուգակցվում է այլ վնասակար սովորությունների հետ, ինչպիսիք են ծխելն ու անառողջ սնվելը։ Այս ամենի ընդհանուր ներգործությունից տուժում են ուղեղը, սիրտը, լյարդն ու կենսական նշանակություն ունեցող այլ օրգաններ։
 
Միֆ երրորդ. եթե դուրս գաս թաց գլխով, կմրսես
Անգլիայում մի անգամ այսպիսի գիտափորձ արեցին. կամավորների մի խումբ վարակեցին հարբուխով քթի լորձաթաղանթի միջոցով, իսկ հետո նրանց մի մասին թողեցին տաք սենյակում, մյուս կեսին էլ թաց վիճակում քամու տակ թողեցին, իսկ հետո հագնված՝ թաց մազերով ու գուլպաներով։ Որքան էլ տարօրինակ թվա, երկրորդ խմբից ոչ ոք չհիվանդացավ ավելի ուժեղ, քան այն խումբի ներկայացուցիչները, որոնք նստած էին տաք սենյակում։ Այստեղից հետևություն. Ձեր դիմադրողական համակարգը չի թուլանում նրանից, երբ Դուք մրսում եք։
Ի դեպ, միֆ է նաև այն պնդումը, որ մարդը կորցնում է ջերմությունը գլխի միջոցով։ Իրականում հասուն մարդու մոտ ջերմության միայն 10 տոկոսն է դուրս գալիս գլխի միջոցով։ Հիշեք նաև այն, որ ջերմություն մենք կորցնում ենք մարմնի ցանկացած հատվածով, որը ծածկված չէ, այնպես որ, գլխարկ հագնելն ավելի կարևոր չէ, քան ձեռնոցներ կրելը։
Միակ բացառությունները նորածիններն ու մանկահասակ երեխաներն են, ում մոտ իրոք ջերմությունը հիմնականում դուրս է գալիս գլխի միջոցով, որովհետև այն նրանց մարմնի ամենախոշոր մասն է։
 
Միֆ չորրորդ. մթության մեջ կարդալուց վատանում է տեսողությունը
Թույլ լուսավորության ներքո կարդալն անհարմար է ու ոչ այնքան հաճելի, բայց միայն այսքանը։ Համենայն դեպս, այսպես է պնդում օպտոմետրիայի ավստրալացի պրոֆեսոր Նաթան Էֆրոնը։ Չկա ոչ մի ապացույց, որ վատ լուսավոորությունը մշտական վնաս է հասցնում։
Ամենայն հավանականությամբ, վատ լուսավորության պայմաններում ընթերցելուց Դուք կարող եք լարվածություն, հոգնածություն և անգամ այրուք զգալ աչքերում, որը, սակայն, անցնում է օրվա ընթացքում։
 
Միֆ հինգերորդ. պետք է շուտ քնել ու վաղ արթնանալ
Եթե մշտապես աշխատանքը սկսում ես վաղ առավոտյան, ապա դա միայն սրում է կիսաքուն վիճակի զգացողությունը։ Սրան են հանգել Օքսֆորդի համալսարանի կլինիկական նյարդաբանության Նաֆֆիլդյան բաժանմունքի գիտաշխատողներն անցկացված հետազության արդյունքում։ Ավելին՝ վաղ արթնացողների մոտ ավելի բարձր է շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների ու հիպերտոնիայի հավանականությունը, ինչպես նաև ավելի հաճախ են դյուրագրգիռության ու անհանգստության դրսևորումները, որոնք առաջացնում են հակվածություն ալկոհոլի ու հանգստացնող դեղամիջոցների նկատմամբ։
Եվ հակառակը. այն մարդիկ, ովքեր աշխատանքային օրը սկսում են ավել ուշ, ավելի արդյունավետ են աշխատում ու ավելի կենսուրախ են ընդհանուր առմամբ։ Սակայն սա էլ պետք չէ չարաշահել, որովհետև Քնի բժշկության ամերիկյան ակադեմիան պարզել է, որ չափազանց երկար քունը նույնքան վնասակար է առողջության համար, որքան քնի քչությունը։ Մասնավորապես՝ 9 ժամից երկար տևող քունն արդեն վնասակար է, իսկ այդքան երկար հորիզոնական դիրքում մնալը դանդաղեցնում է արյանն շրջանառությունը դեպի օրգաններ ու ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի վրա՝ բարձրացնելով շաքարախտի, կաթվածի ու սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։ Այնպես որ, ամենաօպտիմալը 7 ժամից ոչ պակաս և 9 ժամից ոչ ավել տևող քունն է։
4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ին