Կառավարությունը տարածք կտրամադրի «Բանաձև Մեդիա»-ին
ՀասարակությունՀՀ կառավարությունն անհատույց օգտագործման իրավունքով Երևանի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 141.2 քառ.մետր մակերեսով ազատ տարածքն 5 տարի ժամկետով կտրամադրի «Բանաձև Մեդիա» տեղեկատվական հասարակական կազմակերպությանը՝ կազմակերպության նպատակների և խնդիրների իրականացման համար:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 17-ի նիստի օրակարգում:
«Բանաձև Մեդիա»-ի նպատակն է նախադրյալներ ստեղծել բազմակողմանի տեղեկատվությունը հասարակության համար հասանելի դարձնելու համար, նպաստել խոսքի ազատության միջազգային նորմերի հաստատմանը Հայաստանում, նպաստել հայաստանյան ԶԼՄ-ների մասնագիտական պատրաստվածությանը, նպաստել լրատվական բովանդակության ստեղծման ստեղծագործական մոտեցումների զարգացմանը:
ՀԿ-ն կկազմակերպի մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կարիերայի տարբեր փուլերում գտնվող լրագրողների, պրոդյուսերների, խմբագրիչների և կառավարիչների համար, նախաձեռնել լրագրողական հետա քննություններ և հետազոտություններ՝ ներգրավելով տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների՝ բարձր որակի լրագրողական բովանդակություն ստեղծելու համար: