Ժնևում կայացել է «Հասկանալ և կանխել ցեղասպանությունը. Հայաստան 1915, Օսվենցիմ 1945, Սրեբրենիցա 1995» խորագրով համաժողով
ՀասարակությունՇվեյցարիայի Ժնև քաղաքի համալսարանում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Հասկանալ և կանխել ցեղասպանությունը. Հայաստան 1915, Օսվենցիմ 1945, Սրեբրենիցա 1995» խորագրով համաժողով:
Ինչպես հաղորդում է Nouvelles d`Armenie-ն, համաժողովում զեկույցներով հանդես են եկել ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանը, Փարիզի գիտական հետազոտությունների ազգ ային կենտրոնի պատմաբան Լորան Ժոլին, հայտնի լրագրողներ Ֆլորան Հարթմանը և Ժան Ֆիլիp Ռապպը:
Համաժողովը կազամակերպել են Cercle Martin Buber գիտական կազմակերպությունը, Բոսնիայի համերաշխության հիմնադրամը և Ժնևի համալսարանի հայկական միությունը: