Նոր կարգով քաղաքացին կկարողանա պարզել օգտագործվող սարքի էներգախնայողության աստիճանը
ՀասարակությունՀՀ կառավարությունը կսահմանի էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 17-ի նիստի օրակարգում:
Որոշմամբ կսահմանվեն էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը, ինչը զերծ կպահի սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններից և կտնտեսի զգալի վառելիքաէներգետիկ պաշարներ:
«ՀՀ-ում էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգ գոյություն չունի, ինչը «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Ուստի, ելնելով նշվածից, անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նախագիծ, որը թույլ կտա ներդնել էներգասպառող սարքերի և սարքվածք ների պիտակավորման ինստիտուտը: Միաժամանակ, նշված կարգի բացակայության պարագայում սպառողը հնարավորություն չունի հստակ իմանալու իր կողմից օգտագործվող կամ գնվող արտադրանքի էներգախնայողության աստիճանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: