Օրվա բաղադրատոմսը. Օրիգինալ աղցան նարնջի մեջ (ֆոտո)
LifestyleԲաղադրիչներ
նարինջ – 3-4 հատ
հավի ֆիլե – 300 գր
վարունգ – 200 գր
աղ – ըստ ճաշակի
մայոնեզ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Ֆիլեն խաշում ենք այնքան մինչև պատրաստ լինի (եփել եռալուց հետո 20 րոպե)։ Թողնում ենք սառչի, ապա մանր կտրատում:
Լվանում ենք նարինջը, այնուհետև սովորական կամ ձևավոր մկրատով շրջանագծով զիգզագաձև կտրվածքներ անում։ Նարինջը բաժանում ենք 2 մասի և հանում միջուկը:
- Նարինջի միջուկը կտրատում ենք ոչ մեծ կտորներով (աղցանի մեջ կարող եք օգտագործել միջուկի կեսը)։
Վարունգը կտրատում ենք խորանարդաձև ։
Ֆիլեն, նարինջը և վարունգը խառնում ենք իրար հետ։
Համեմում ենք աղով, ավելացնում մայոնեզը և խառնում զանգվածը։
Ապա պատրաստած աղցանը լցոնում ենք նարնջի մեջ։
- Զարդարում ենք աղցանը ըստ ցանկության և մատուցում:

Ինչպես տեսնում եք, մեծ ջանք պետք չէ յուրօրինակ ամանորյա աղցան պատրաստելու համար:)
Շեֆ Խոհարար