Գրիպի հաղթահարման արդյունավետ միջոցներ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այժմ գրիպի և վարակների ամենաբուռն սեզոնն է, և անհրաժեշտ է գտնել հուսալի միջոցներ՝ հիվանդություններից պաշտպանվելու համար։ Շատ մարդիկ սեզոնային հիվանդություններից պաշտպանվելու համար դիմում են բնական միջոցների, ինչն ապացուցված արդյունավետ տարբերակ է։
Healthy life-ը ներկայացնում է 7 արդյունավետ միջոց՝ բնական բաղադրիչներով մրսածությունն ու կոկորդի ցավը բուժելու համար։
1․Մրսածությունը բուժելու համար լավագույն միջոց է մեղրով և կիտրոնով թեյը, որը կփափկեցնի կոկորդի ցավը և կմեղմի գրգռվածությունը։
2․Կոկորդի ցավը կարելի է անցկացնել՝ խմելով ջրով բացված սառը խնձորի քացախ։
3․Հազը կարելի է անցկացնել կիտրոնի հյութի միջոցով՝ համեմված աղով ու պղպեղով։
4․Քթի փակված խոռոչների խնդիրը կարելի է լուծել շատ հեղուկներ օգտագործելով, որը կնոսրացնի լորձը և կկանխի փակվածությունը։ Օգնում է նաև մարզումները։
5․Գլխավացը կարող է անցկացնել նուշը, որի մեջ առկա մագնեզիումը կթեթևացնի այն։
6․Քթարտադրությունը կարելի է կանգնեցնել աղաջրի միջոցով։ 2 բաժակ տաք ջրի մեջ լցնել կես թեյի գդալ աղ, խառնել և կաթեցնել քթերին։
7․Ջերմության դեմ կարելի է պայքարել ոտքերի վաննաների միջոցով։ Քնելուց առաջ ոտքերը մի քանի րոպե դնել տաք ջրի մեջ, հանել և հագնել սառը ջրի մեջ թրջած բամբակե գուլպաներ՝ վրայից հագնելով չոր բրդյա գուլպաներ։