«Կոշ»-ի դատապարտյալի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
ՀասարակությունՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Կ.-ն դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, հացաթխման արտադրամասի տարածքում մաքրման աշխատանքներ կատարելիս գետնից վերցրել և իր մոտ թաքցրել է կանաչ գույնի պոլիէթիլենային փաթեթ, ինչն էլ նույն պահին նկատել է դատապարտյալի ուղեկցումն իրականացնող հիմնարկի աշխատակիցը: Փաթեթը ներկայացնելու աշխատակցի պ անջներին դատապարտյալը չի ենթարկվել և այն նետել է ձնակույտի մեջ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, զննության ընթացքում առգրաված փաթեթից հայտնաբերվել են չորս առանձին փաթեթներ, որոնցից երեքում առկա է եղել ընդհանուրը 17,8 գրամ քաշով սև գույնի զանգված, իսկ չորրորդում` 0,6 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: