Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀասարակությունՀանրապետության տարածքում դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում դեկտեմբերի 17-21-ի ցերեկային ժամերին կգրանցվի +7 աստիճան: