Արմեն Աշոտյանը Բունդեսթագում քննարկել է ՀՀԿ-ի և Քրիստոնյա-դեմոկրատական միության համագործակցության հարցը
ՀասարակությունԳերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավարության հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 14-15-ն աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայում` ՔԴՄ տարեկան համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տ եղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Կարլսռուհեում տեղի ունեցած համաժողովին մասնակցելուց բացի, նախարար Աշոտյանը դեկտեմբերի 14-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խմբակցության փոխնախագահ Ֆրանց-Յոզեֆ Յունգի և Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՔԴՄ և ՀՀԿ միջև համագործակցության հեռանկարները, խորհրդարանականների միջև շփումների ակտիվացման և երկկողմ փոխայցելություններ իրականացնելու հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև Բունդե սթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործընթացին:
Դեկտեմբերի 15-ին նախարար Աշոտյանին և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի լուսավորության, երիտասարդության և սպորտի հարցերով նախարար Անդրեաս Շտոխը: Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստանի և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի միջև դպրոցական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև միջնակարգ մասնագիտական կրթական համակարգում փորձի փոխանակման հնարավորությունը, ձեռք են բերվել հետագա քայլերի վերաբերյալ պայմանավորվածություններ: Մտքեր են փոխանակվել Հայաստանում գերմանական դպրոց հիմնելու ծրագրի շուրջ: