Երեւանում բացվել է Բաբկեն Հարությունյանի հիշատակին նվիրված հուշատախտակ
ՀասարակությունՉարենցի 4 հասցեում տեղադրված հուշատախտակը անցորդներին եւ ապագա սերունդներին այսուհետ կհիշեցնի բազմավաստակ պատմաբան, պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Բաբկեն Հարությունյանի, նրա գործունեության եւ վաստակի մասին: «Արմ ենպրես»-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակներից մեկը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ասաց, որ Հարությունյանի ուսանողներն այս կերպ ցանկացել են շնորհակալ լինել սիրելի դասախոսին իր գործունեության, նվիրումի եւ հայրենասիրության համար:
«Մենք խոսում ենք մի մարդու մասին, ով իսկապես դպրոց է ստեղծել: Լինելով բազմակողմանի զարգացած մարդ՝ նա բազմաթիվ ուսանողների կուռքն էր: Նա գիտության մեջ հսկա էր, որ կարող էր բանավիճել, իր խոսքն ասել եւ միշտ լինել ճշմարիտ: Նա շատ լավ գիտեր մաթեմատիկա: Ես, որ անընդհատ սովորում էի նրանից, պարտքս համարեցի նախաձեռնել այս միջոցառումը, որին միացան նաեւ այն անձինք, ովքեր այս կյանքում ինչ-որ բանի են հասել նրա շնորհիվ»,- ասաց Հայկ Դեմոյանը` հավելելով, որ հուշատախտակի հետ կապված բոլոր ծախսերը կատարել են Հարությունյանի ուսանողները` համարելով, որ դÕ ¡ իրենց երախտիքի խոսքն է ուսուցչին: