Լիա Զախարյան. «Գալիք տարում ամուսնանալու համար պետք է…»
LifestyleBravo.am-ը գրում է.
Գալիք տարվա «ներկայացուցիչներից» է Լիա Զախարյանը: Կապիկի տարում ծնվածդերասանուհին ոչ միայն լուսանկարվել է BRAVO.am-ի նախատոնական նոր ֆոտոշարքում, այլեւ մեզ հետ զրույցում ամփոփել է 2015 թվականի հաջողությունները, խոսել առաջիկա ծրագրերի, Ամանորի հրաշքի եւ կյանքում առաջին անգամ Ձմեռ պապիկին նամակ գրելու ցանկության մասին:):
Ձեռքբերումներ, անհաջողություններ
2015-ից շատ գոհ եմ: Այս տարի ավարտեցի ԳԱԱ միջազգային հարաբերությունների բաժնի մագիստրատուրան եւ ընդունվեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, նկարահանվեցի «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմում, սկսեցի աշխատել որպես մարկետոլոգ-մենեջեր, ստեղծեցի հեղինակային հաղորդում. արդեն մի քանի շաբաթ է` 21TV-ով ցուցադրվում է «Սթար դուետ» հաղորդումը, որի մտահղացումը, իրականացումն ու պրոդյուսինգն իմն է, սակայն հաղորդավարուհին ես չեմ: Մի խոսքով` այս տարին աչքի ընկավ փոփոխություններով եւ ձեռքբերումներով, իսկ անհաջողություններ չեմ գրանցել, քանի որ ամեն ինչին լավ կողմից եմ նայում:
Շարունակությունը՝ այստեղ:
