Ի՞նչ է պետք խմել առավոտյան առողջ և երիտասարդ մնալու համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ամերիկայի գիտնականները որոշ հետազոտություններ անցկացնելուց հետո պարզել են, որ նարինջի հյութը ոչ միայն ամրացնում է իմունիտետը և քաշը պահում նորմայի սահմաններում, այլ նաև երկարացնում է օրգանիզմի երիտասարդությունը։
Բաֆֆալոյի համալսարանի էնդոկրինիոլոգների փորձարկմանը մասնակցել են 20-40 տարեկան 30 մարդ։ Նրանք ամեն օր կերել են նույն նախաճաշը՝ երշիկով բուտերբրոդ, կարտոֆիլ և ձվածեղ, սակայն նրանք մի մասը նախաճաշի հետ խմել է քաղցր ջուր, մյուսը մասը՝ սովորական ջուր, իսկ երրորդ խումբը՝ նարինջի հյութ։
Նախաճաշից 1, 3 և 5 ժամ հետո կատարվել են արյան անալիզներ, որոնց արդյունքները ցույց են տվել, որ առավոտյան ամենաօգտակար ընպելիքը նարինջի հյութն է։ Համաձայն փորձարկման արդյունքների, այն ոչ միայն իջեցնում է գլյուկոզայի քանակը արյան մեջ, այլ նաև բարձրացնում այն նյութերի մակարդակը, որոնք պատասխանատու են իմունիտետի համար։ Բացի այդ, այս ըմպելիքը աշխատում է որպես հակաօքսիդանտ, չեզոքացնում է բորբոքային գործընթացները և պայքարում է ազատ ռադիկալների դեմ։