Տեղի ունեցավ «Անչափահասների արդարադատության» խորհրդի առաջին նիստը
ՀասարակությունԱնչափահասների արդարադատության ոլորտը կարիք ունի օրենդրական բարեփոխումների, և առավել կարևոր է այդ օրենսդրության պատշաճ կիրառումը:
Այս մասին դեկտեմբերի 16-ին «Անչափահասների արդարադատության» խորհրդի առաջին նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Արդարադատության նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ կատարել է անչափահասներին վերաբերող օրենսդրության վերլուծություն, հասկանալու, թե գործող օրենսդրության մեջ ինչ բացթողումներ ունենք երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Նախնական արդյունքները ցույց են տվել, որ օրենսդրության մեջ առկա են մի շարք բացթողումներ և մեխանիզմների բացակայություն: Կարծում եմ, նշված խնդիրների լուծումները կտրվեն նաև թե նոր քրեական օրենսգրքով, թե քրեական դատավարության նոր օրենսգրքով, թե պրոբացիոն ծառայությանն առնչվոÕ ² օրենսդրական ակտերով», - ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Արդարադատության նախարարը նշեց, որ նպատակ ունեն ավելի խթանել և համատեղ ջանքերով ստեղծել անչափահասների արդարադատության արդյունավետ համակարգ: Այս խորհրդի ստեղծումն Արփինե Հովհաննիսյանը կարևորում է մի քանի հանգամանքներից ելնելով: Դրանց շարքում է երեխաների արդարադատությանը վերաբերող իրավահարաբերությունների պատշաճ կարգավորումը, պատշաճ իրավական բազայի առկայությունը և օրենսդրությամբ ամրագրված մեխանիզմների պատշաճ կիրառումը: Ինչպես նաև անչափահասների հետ առնչություն ունեցող մասնագետների կրթական կրթական ծրագրերի առկայությունը:
«Երեխաների արդարադատության խնդիրն հուզել է դեռ իմ մասնագիտական ուղու սկզբում, երբ երեսուն տարի առաջ ես սկսել էի աշխատել սոցիալական աշխատողների կենտրոնում: Իմ աշխատանքի հիմնական մասը կազմում էր ոստիկանության և արդարադատության հետ առնչություն ունեցող երեխաների հետ աշխատանքը: Եվ ականատես եմ եղել ոչ կատարյալ համակարգի հետ աշխատանքի», - ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչան: