Մղարթում կանցկացվեն համայնքի ղեկավարի նոր ընտրություններ
ՀասարակությունԼոռու մարզի Մղարթի գյուղական համայնքի ղեկավար Վաչագան Նավասարդյանի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն և որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը համայնքի ընտրատարածքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Համապատասխան որոշ ման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 17-ի նիստի օրակարգում: Նավասարդյանը 2015 թվականի նոյեմբերի 18-ին մահացել է:
Որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1 մլն 120 հազ դրամ, իսկ ոստիկանությանը՝ 1 մլն 400 հազ. դրամ, ընտրությունները կազմակերպելու նպատակով։