Երևանի քաղաքապետարանի հայտարարում է Ձմեռ պապերի և ձյունանուշների ստուգատես
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունը, ավանդույթի համաձայն, այս տարի ևս հայտարարում է Ձմեռ պապերի և Ձյունանուշների ստուգատես՝ արտոնագրվելու և Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոներին Հանրապետության հրապարակի տոնական միջոցառումներին մասնակցելու համար:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի 17-ին և 18-ին ցանկացողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն: