Կառավարությունն օժանդակում է Ջերմուկում հանքային ջրի գործարանի կառուցմանը
ՀասարակությունՀՀ կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում «Ջերմուկ Գրուպ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու որոշում կայացրեց:ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ծրագրի շրջանակում գազավորված հանքային ջրի և խմելու աղբյուրի ջրի արտադրության և փաթեթավորման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդնել 5 մլրդ դրամ, որից մոտ 3.46 մլրդը սարքավորումներ ձեռք բերելու համար:
«Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել եվրոպական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 5.4 մլրդ դրամի արտադրանք (2016թ), որի մի մասը կիրացնի ներքին շուկայում»,- ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց՝ արդյոք պատշաճ վերահսկողություն է իրականացվում նման ծրագրերի իրականացմանը, Ճշմարիտյանն ասաց, որ այդ ծրագրերը գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում: