Կերակրի սոդան՝ մազերի ու մաշկի խնամքի միջոց
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Կերակրի սոդան հանդիսանում է հիանալի բնական սկրաբ: Դուք կարող եք խառնել սոդան ջրի հետ, որպեսզի մաքրեք մաշկը, իսկ մեղրով խառնելու դեպքում ձեր մաշկը կլինի ոչ միայն հարթ, այլ նաև փափուկ և խոնավ:
Կերակրի սոդան շատ է օգտագործվում խոհանոցում և բժշկության մեջ, սակայն ոչ բոլորն են տեղյակ, որ սոդան կարել է օգտագործել նաև որպես կոսմետիկ միջոց, այն մաշկի և մազերի խնամքի համար շատ լավ միջոց է: Սոդան շատ լավ մաքրում և վերականգնում է մաշկը ու հաղորդում առողջ տեսք:
Մեր օրերում տնային պրոցեդուրաները ավելի տարածված են դառնում, քանի որ մարդիկ արդեն հասկանում են, որ կարիք չկա մեծ գումարներ ծախսել թանկարժեք սրահներում մաշկի խնամքի համար: Այդ նույն արդյունքին կարելի է հասնել տնային պայմաններում, մատչելի միջոցներով:
Բնական շերտազատող միջոց (սկրաբ)
Սոդան իրենից ներկայացնում է բնական շերտազատող միջոց, որը հեռացնում է մաշկի մահացաց բջիջները և այդպիսով հոգ տանում դրա առողջության մասին:
Սոդայով մաքրման համար անհրաժեշտ է վերցնել կերակրի սոդա և ջուր 3-ը 1-ին չափաբաժնով, մերսել մաշկը ստացված քսուքով, այնուհետև լվանալ գոլ ջրով: Արդյունքում Դուք կունենաք թարմ, հարթ մաշկ, սոդան նաև սպիտակեցնող հատկություն ունի:
Շարունակությունը՝ այստեղ: