Արցախի ՊԲ-ն հետախուզադիվերսիոն ներթափանցման 3 փորձ է կասեցրել
ՀասարակությունՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով անցած գիշեր հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ե լման դիրքերը:
Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ: Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կուրուստ չի ունեցել: