ՀՀ-ն ու Քուվեյթը խորացնում են համագործակցությունն առողջապահության ոլորտում
ՀասարակությունՀՀ կառավարությունը հավանություն տվեց Քուվեյթի հետ առողջապահության ու բժշկության ոլորտում համաձայնագրի կնքմանը։ «Համաձայնագիրը նախատեսում է ուսումնասիրել առողջապահության ոլորտում երկու երկրների փորձը, կապեր հաստատել բուժհաստատություների միջև։ Նախատեսվում է նաեւ կատարել մասնագետների ու հիվանդ ների, կրթաթոշակների փոխանակում, ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակի սպառնալիքի դեպքում կազմակերպել փոխադարձ օգնություն»,- կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Հայաստանի ու Քուվեյթի միջև կիրականացվի նաև առողջապահության ոլորտի գիտական աշխատողների վերապատրաստում։