Հայաստանը 2015-ին Իրանին է արտահանձնել 23 դատապարտյալի
ՀասարակությունՔրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ քրեակատարող ական ծառայության պետը ներկայացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի Իսլամական Հանրապետության դատապարտված և կալանավորված անձանց պահման պայմանները` հավելելով, որ երկու երկների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում 2015թ. ընթացքում ԻԻՀ 23 քաղաքացի արտահանձնվել է, իսկ ևս 9 դատապարտյալի արտահաձնման գործընթացն ընթացքի մեջ է:
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ակնկալում է երկու պետությունների քրեակատարողական ծառայությունների առավել սերտ համագործակցությունը:
Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը հայտնել է, որ առաջիկայում հրավեր կուղարկի հարևան երկրի ծառայակիցներին` փորձի փոխանակման և էլ ավելի արդյունավետ համագործակցության նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: