Կաթնային կոկտեյլներ, որոնք դուր կգան ոչ միայն երեխաներին, այլ նաև մեծերին
LifestyleԿաթնային կոկտեյլ՝ նախաճաշի համար
Ձեզ անհրաժեշտ է.
• 1 թեյի գդալ մեղր
• Մեկ կիտրոնի հյութ
• 2 բանան
• 4 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
• 2 ճաշի գդալ սերուցք
• 2 բաժակ կաթ
• Վանիլային փոշի՝ ըստ նախասիրության
Պատրաստման եղանակը.
1. Շրջանակներով կտրատում ենք բանանը
2. Միասին հարում ենք մեղրը, կիտրոնի հյութը, կաթը, բանանը և վարսակի փաթիլները:
3. Հարում ենք սերուցքը:
4. Խառնուրդը լցնում ենք բաժակների մեջ և վրայից ավելացնում սերուցք:

Կաթով և դդումով կոկտեյլ
Պատրաստման համար անհրաժեշտ է.
• 120 գրամ դդում
• 300 մլ կաթ
• 4 թեյի գդալ շաքարավազ
• Մեկ թեյի գդալ վանիլին
• Մեկ պտղունց դարչին
• 100 մլ սերուցք
Պատրաստման եղանակը.
1. Եփում ենք դդումը, այնուհետև պատրաստում ենք խյուս:
2. Միասին խառնում ենք դդումի խյուսը, շաքարավազը, վանիլինը և դարչինը:
3. Լցնում ենք բաժակների մեջ, ավելացնում ենք սերուցք և դարչին: