Արցախի ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական դիվերսիոն խմբի` մարտադաշտում թողած զինատեսակները
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է անցած գիշերադրբեջանական կողմի հերթական անհաջող դիվերսիոն գործողության իրեղեն ապացույցները` նահանջող հակառակորդի կողմից գործողությունների վայրում թողած հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցների լուսանկարները:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով անցած գիշեր հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակությաÕ ¶ գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ: Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կուրուստ չի ունեցել: