Հայաստանում «Վիքիմեդիա Հայաստան»-ին նոր տարածք են հատկացնում
ՀասարակությունՀՀ կառավարությունը «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությանը տրամադրեց լրացուցիչ ևս 66.3 քառ. մետր մակերեսով տարածք:
Կառավարության նիստում ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ կարևորելով կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև այն, որ հասարակական կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարության որոշմամբ կարող են տրամադրվել պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքներ, վարչությունը նպատակահարմար է գտել Երևան քաղաքի, Կենտրոն վարչական շրջանի, Արշակունյաց պողոտա 2ա հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկում առկա ազատ տարածքները տրամադրել «Վիքիմեդիա Հայաստան»-ին:
Սահակյանը հիշեցրեց, որ մինչ այս, նախորդ տարի նույն շենքի 4-րդ հարկից անհատույց օգտագործման իրավունքով 141.6 քմ մակերեսով տարածք տրամադրվել էր «Վիքիմեդիա Հայաստան»-ին: