Իվետա Մուկուչյանը՝ «Եվրատեսիլ 2016-ի ո՞ր մասնակցի ելույթին եք անհամբերությամբ սպասում» հարցման մեջ
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Բրիտանական հայտնի Wiwibloggs կայքը, որն ակտիվորեն լուսաբանում է եվրատեսիլյան նորությունները, նոր հարցում է անցկացնում եւ փորձում է պարզել, թե եվրոպական ամենահայտնի մրցույթի որ մասնակցի ելույթին են գտատերերը անհամբերությամբ սպասում։ Հարցմանը ներկայացված են 8 երկրների մասնակիցներ, այդ թվում՝ «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը։

Կարելի է ենթադրել, որ հարցումը հիմնված է զուտ օգտատերի համակրանքի վրա, քանի որ կատարողների երգերը դեռ հայտնի չեն։

Դե ինչ, սպասենք արդյունքներին, իսկ նրանք, ովքեր ցանկանում են քվեարկել Իվետայի օգտին, կարող են անցնել այս հղումով։
Պատրաստեց՝ Յանա