Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդու առաջին լուսանկարը
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանը որդու՝ Սեյնթ Ուեսթի ծննդից հետո (դեկտեմբերի 5) չէր ցուցադրում իր նոր լուսանկարները, ինչպես նաեւ որդուն, քանի որ մոտ երկու շաբաթ չէր ներկայացել հանրությանը. 35-ամյա գեղեցկուհին միայն արխիվային լուսանկարներ էր հրապարակում։
Սակայն երեկ հայուհին, առանց զգուշացնելու կամ հայտարարելու, իր կայքում 4 րոպե ուղիղ եթերում շփվել է իր երկրապագուների հետ եւ ցուցադրել իրեն:
Իսկ այսօր կադրում հայտնվել է փոքրիկ Սեյնթը, երբ նրան իր աստղային ծնողները տանում էին բուժզննության: Պապարացիները բաց չեն թողել հարմար պահը եւ լուսանկարել են փոքրիկին:
TMZ-ի փոխանցմամբ՝ ընտանիքը շատ երջանիկ էր: