Ծննդաբերությունից հետո Քիմ Քարդաշյանն առաջին անգամ հայտնվել է երկրպագուներին
Lifestyle1in.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանը ժամանակ չունի հետծննդյան ընկճախտի համար: Հեռուստաաստղն արդեն տրամադրված է պատերազմելու ավելացած քաշի դեմ: Այդ մասին նա պատմել է Twitter-ի իր էջում՝ պատասխանելով երկրպագուների հարցերին, հայտնում է spletnik.ru-ն:

Նա խոստովանել է, որ քաշն ավելացրել է 27 կգ-ով: Հենց այդքան էլ նա մտադիր է նիհարել և վերադառնալ նախկին՝ 55 կգ քաշին: Նա դա մտադիր է անել ճիշտ սննդակարգով և մարզումներով, որը կսկսի առավոտյան 6:30-ին:
Սակայն, նախ նա տունը նախապատրաստում է Սուրբ ծննդին, հրապարակում է Playboy-ի համար արված իր լուսանկարները, կեքս է թխում սիրելի ամուսնու համար, և օգտատերերին ցուցադրում է, թե հղիության ընթացքում ինչքան է մեծացել կրծքի չափերը:
Քիմը նաև պատմել է, որ ծննդաբերության ժամանակ ազատվելով տեսախցիկների նշանառությունից, իրեն ավելի հանգիստ է զգացել: «Առայժմ ինձ դուր է գալիս նստել տանը և ոչ մի տեղ չշտապել»,- ասել է նա:






